Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդու անունը որոշակի կապ ունի իր դեմքի հետ

03.16.2017

«Ինչ կանվանեք ձեր զբոսանավը, այնպես էլ այն կլողա»: Journal of Personality and Social Psychology պարբերականը հրապարակել է մի հոդված երկու փորձի մասին, որ զուգահեռ անցկացրել են Իսրայելցի և Ֆրանսիացի գիտնականները: Այդ մասին տղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Իսրայելում փորձին մասնակցել են 70, Ֆրանսիայում՝ 115 կամավորներ, որոնցից պահանջվել է նայել անծանոթ մարդկանց լուսանկարներ և որոշել, թե առաջարկված 4 տարբերակներից որն է համապատասխանում դրանց անուններին:

Երկու դեպքում էլ արդյունքը միանման է եղել: Պարզվել է, որ մարդու անունը որոշակի կապ ունի իր դեմքի հետ:
Մասնավորապես կամավորները Իսրայելում մեծամասամբ ըստ դեմքի ճիշտ են որոշել Թոմ անունով մարդկանց, իսկ Ֆրանսիայում նրանց, ում անունը եղել է Վերոնիկա:

Իսկ թե անունն ի՞նչ աստիճանի է ազդում մարդու ճակատագրի վրա, նախկինում հայտնի կարծիքներին այս նոր փորձը ոչինչ չի ավելացրել: Այնպես, որ պետք է կրկին հենվել գիտնականների նախկին առաջարկների վրա և իրենց երեխաներին չանվանակոչել հավակնոտ անուններով, օրինակ, Երջանիկ ու դրանից հետո չհասկանալ թե ինչու է նա իրեն անընդհատ երջանիկ զգում, երբ գլուխը դատարկ է, իսկ տունը կիսակառույց:
    Դիտվել է 387 անգամ