Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռչակավոր թանգարանի փոխտնօրենը և նրա որդին հայտնվել են անազատության մեջ

03.29.2017


Մոսկվայի Լեֆորտովյան շրաջանային դատարանը երկու ամսով տնային կալանք է նշանակել Ռուսաստանի խոշորագույն մշակութային հաստատություններից մեկի՝ Էրմիտաժի տնօրենի տեղակալ Միխայիլ Նովիկովի նկատմամբ՝ խոշոր չափերի հասնող խարդախության քրեական գործի շրջանակներում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իսկ «dp.ru» -ի տեղեկացմամբ այդ նույն քրեական գործի շրջանակներում Ռուսաստանի հետախուզությունների դաշնային ծառայությունը ձերբակալել է նաև տնային կալանքի տակ հայտնված փոխտնօրենի որդուն:

Նշենք, որ Միխայիլ Նովիկովը Սանկտ-Պետերբուրգի հռչակավոր թանգարանի տնօրենի տեղակալն է շինարարության գծով:
    Դիտվել է 664 անգամ