Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը 2,5 մլն ռուբլուց 686-ը վերադարձրել է պետությանը

05.15.2017

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի դատարանում այս օրերին լսվում է Պրիմորյեի օպերայի և բալետի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Անտոն Լուբչենկոյի գործը, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vostokmedia.com»-ին:

Լուբչենկոն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:

Նրա դատապաշտպան Ալեքսեյ Վյատկինը ասել է, որ իր պաշտպանյալը « երբ զբաղեցրել է իր պաշտոնը, վատ է կողմնորոշվել իրավաբանական հարցերի մեջ: Նա կատարել է մի շարք գործողություններ, իսկ հետո երբ իմացել է, որ դա քրեական հանցանք է, ապա, իհարկե, ընդունել է իր մեղքը»:

Լուբչենկոն ակտիվորեն աջակցել է քննությանը, որի համար էլ գործը քննվում է հատուկ կարգով: Հոդվածը, որով նա մեղադրվում է, նախատեսում է ազատազրկում, սակայն, դատապաշտպանը կարծում է, որ իրենք կհասնեն առավել մեղմ դատավճռի:

Պրիմորյեի օպերայի և բալետի թատրոնի ղեկավարի նկատմամբ երկու քրեական գործ հարուցելու մասին ռուսական լրատվամիջոցներն առաջին անգամ հաղորդագրություն են հրապարակելդեռ 2015թ.-ին: Պետությանը հասցրած նրա վնասը կազմում է գրեթե 2,5 մլն ռուբլի, որի մի մասը՝ 686 հազար ռուբլին Լուբչենկոն փոխհատուցել է սեփական կամքով՝ նախաքննության ժամանակ:
    Դիտվել է 515 անգամ