Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրելի հերոսներ են դարձել փերիները և տրանսֆորմերները

05.18.2017

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի թիվ 32 դպրոցում դասապրոցեսը հարստացրել են ևս մեկ «Գրական ընթերցումների դասաժամով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «krsk.sibnovosti.ru»-ին:

Այդ դասին ուսուցիչները պարզ ձևով աշակերտներին բացատրում են ստեղծագործությունների կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացնում առավել բարդ գրական ստեղծագործությունների հետ:

Այս ձևով քաղաքի դպրոցներում ի հայտ է եկել նոր կրթական առարկա, որը ստացել է «Դաստիարակություն հեքիթով» անունը:
Մանկավարժները թեսթ են անցկացրել և պարզել, որ դպրոցականները վատ գիտեն հեքիաթների բովանդակությունը և հերոսներին:

Նրանց 60 տոկոսի համար սիրելի հերոսներ են դարձել փերիները և տրանսֆորմերները: Աշակերտների կեսից մի փոքր պակաս մասն է հեքիաթներին ծանոթ, այն էլ այն բանի շնորհիվ, որ դրանք իրենց համար կարդացել են ծնողները:

Որպեսզի երեխաներին կարողանան գրավել դեպի հեքիաթների աշխարհ, դպրոցները հարդարվում են հեքիաթներին բնորոշ ձևերով, այս ու այնտեղ փակցնում են մանկագիր գրողների նկարները և այլն:

Ի դեպ, հենց այդ դպրոցում բացվել են նաև դերասանական վարպետության դասընթացներ: Դա հնարավորություն է ընձեռել, որ դպրոցականների ուժերով ըստ հեքիթների բեմադրվեն թատերական ներկայացումներ:
    Դիտվել է 231 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187