Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարանների հանրահռչակման համար

05.19.2017

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, վաղը՝ մայիսի 20-ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանների գիշեր»: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այս տարի Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը զգալիորեն ավելացել է: 2017թ.-ին դրանք արդեն 113-ն են:: Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Նշված թեման հնչեցվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ-ի) հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից՝ այդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը, ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ նշվում է 1977 թվականից: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
    Դիտվել է 545 անգամ