Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է «007» գործակալի ամենաերկարակյաց դերակատարը

05.23.2017

Բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը հայտնի է լեգենդար հետախույզ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում կատարած գլխավոր դերակատարմամբ, մահացել է Շվեյցարիայում՝ 89 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկությունը նրա ընտանիքը տարածել է արտիստի պաշտոնական «Twitter»-ում:

Նրա մահվան պատճառը չարորակ ուռուցքն է: Նրա հարազատները նշել են, որ նա վախճանվել է «քաղցկեղի դեմ կարճ, բայց խիզախ պայքարից հետո»:

Իր առաջին Բոնդին Ռոջեր Մուրը խաղացել է 1973թ.-ին՝ «Ապրիր և թույլատրիր մահանալ» ֆիլմում: Դրանից հետո նա բոնդապատման մեջ նկարահանվել է ավելի քան 12 տարի: Դա նրան դարձրեց հայտնի «007» գործակալի դերը ամենաերկար ժամանակով կերպավորած դերասանը:
    Դիտվել է 300 անգամ