«Կինոպարկինգ»-ի և «Roof Сinema»-ի ամառային յուրահատուկ բում05.26.2017
Ռուսաստանի մեգապոլիսներում, հիմնականում դրանցում գործող առևտրային կենտրոնների և մի շարք այլ հասարակական վայրերի հարակից տարածքներում բացվում են լրացուցիչ, ամառային կինոցուցադրման տարածքներ, որոնք հարմարեցված են բացօթյա դիտումների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով տեղի էլեկտրոնային լրատվամիջոցներին:
Այսպես, ըստ «mosfo.ru» Մոսկվայում այդպիսի կինոթատրոնների կարելի է հանդիպել առևտրային որոշ կենտրոնների ավտոկայանատեղիներում: Մայրամուտից հետո մեծ էկրաններին ցուցադրվում են հիմնականում բարձրորակ պատկերով և ձայնով հոլլիվուդյան բազմաժանր ֆիլմեր: Այդ յուրահատուկ «կինոպարկինգների» այցելուների բարձր սպասարկման մակարդակն ապահովելու համար բացվել է նույնանուն կայք, որը տեղեկացնում է, որ հաջորդ երեկոյան բացօթյա կինոցուցադրումը հատկապես քաղաքի որ ավտոկայանատեղիում է կազմակերպվելում: Մայրամուտից հետո աշխատանքներն սկսող բացօթյա կինոսրահներում մեկ երեկոյի ընթացքում ցուցադրվում է մինչև 4 նոր ֆիլմ:
«Կինոպարկինգի» մուտքի արժեքը մեկ մեքենայի համար, անկախ ուղևորների քանակից, 400-500 ռուբլի է:
Իսկ ահա, Սանկտ Պետերբուրգում բացօթյա ամառային կինոդիտման սրահները, ըստ ամենայնի, կկոչվեն «անաղմուկ կինոթատրոններ»: Այդպիսի «լուռ» առաջին կինոթատրոնը հունիսին կբացվի նշանավոր Ալեքսանդրինյան թատրոնի տանիքում: Այդ մասի տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Այստեղ մտնող հանդիսատեսներին կտրամադրվեն ընկալուչներ և նրանք իրենց հարմար ձայնի բարձրությամբ կարող է դիտել ցուցադրվող ֆիլմը՝ առանց խանգարելու որևէ մեկին:
Այսպիսի կինոթատրոնը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ամառային սեզոնում բացվում է երկրորդ անգամ: Այս նախագիծն իրականացնում է այդ նպատակով հիմնադրված «Roof Сinema» ընկերությունը: