Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

9-ամյա տղային բերման են ենթարկել բարձրաձայն «Համլետ» արտասանելու համար

05.27.2017


Մոսկվայի կենտրոնական շրջանային ոստիկանությունը նախօրեին Վազդվիժենկա փողոցում բերման է ենթարկել անչափահաս մի տղայի, որն այդտեղ արտասանելիս է եղել շեքսպիրյան Համլետի մենախոսությունը: Այդ մասին տեղեկացնում «РИА новости»-ն:

Երեխայի ձերբակալման կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի մայրաքաղաքի այդ վարչական շրջանի ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Կնյազևը անցկացնում է այդ կապակցությամբ համապատասխան ստուգում:

Երեխայի հայրը ասել է, որ նա փողոցում ոչ թե մուրացկանություն էր անում, այլ զբաղվում էր թատերական գործունեությամբ:

«Նրա համար այսպիսի ելքը փողոց, պայքար է սեփական բարդույթները հաղթահարելու համար»,- ասել է տղայի հայրը:

Երեխային տարել են ոստիկանական բաժանմունք, իսկ նրա հոր նկատմամբ կազմել են արձանագրություն, որի համաձայն նա չի կատարում երեխային դաստիարակելու պարտականությունները, իսկ այս ամբողջ պատմությունը նկարահանած կնոջը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես տղայի խորթ մայր, մեղադրել են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության վրա հարձակում գործելու մեջ:

Ի դեպ, ձերբակալված տղայի հոր ասելով, երեխային ոստիկանների այս տարօրինակ վարքագծի դեմ պայքարելիս պատռվել է նրա տիկնոջ հագուստը և ջարդվել պլանշետը:

Իսկ այսօր՝ մայիսի 27-ին լուրեր են տարածվել, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել երեխայի ծնողներից: Հոր նկատմամբ կազմված արձանագրությունը չեղյալ կհամարվի, իսկ երեխային բերման ենթարկած ոստիկանների գործողությունների կապակցությամբ կանցկացվի ծառայողական քննություն:

Տեսանյութեր

Դիտվել է 761 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ