Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդը կարողանում է հայտնվել ֆիլմի «ներսում»

06.13.2017


Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի ֆիլմ, որ հանդիսատեսները կդիտեն վիրտուալ իրականության ռեժիմում: Այս ձևաչափով կինոդիտում սովորական հանդիսատեսը կդիտի առաջին անգամ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական լրատվամիջոցները:

«Գնդաձև կինոն» ստեղծվում է 360 աստիճանի տեսադաշտով հատուկ խցիկների օգնությամբ: Այդպիսի ֆիլմեր նայելու համար պետք է ունենալ հատուկ VR սաղավարտներ, որոնք ավելի շատ հիշեցնում են ծավալով մեծ ակնոցներ: Դրանց միջոցով մարդը կարողանում է հայտնվել ֆիլմի «ներսում» և կարող է անձամբ ընտրել թե որ կողմ նայի: Այս տարի «Գնդաձև կինոյի» մեկ սեանսը այդ եղանակով միանգամից կկարողանան դիտել 30 հանդիսատեսներ, քանի որ փառատոնն ունի միայն այդքան VR սաղավարտներ:

«Գնդաձև կինո» միջազգային ասպարեզում մինչև այժմ հնարավոր է եղել դիտել Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, այն էլ միայն կինոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին:

Մոսկվայի կինոփառատոնում այդ ձևաչափով ցուցադրվելու են ինչպես օտարերկրյա, այնպես էլ ռուսական ֆիլմեր, այդ թվում նաև վավերագրական:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կայանալու է հունիսի 23-28-ին՝ «Օկտյաբր» կինոկենտրոնում:
    Դիտվել է 262 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176