Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրողի ձեռամբ արված 2 ճեպանկարները վաճառվել են ավելի քան 500 հազար եվրոյով

06.15.2017

Օրերս Անտուան դ՝ Սենթ-Էքսզյուպերիի «Փոքրիկ իշխանի» գրքի նկարազարդումներից երկուսի բնօրինակները Փարիզում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են ավելի քան 500 հազար եվրոյով (նկարներից մեկը վաճառվել է 284,2 հազար, մյուսը՝ 226 հազար եվրոյով) Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նկարազարդումները ֆրանսիացի օդաչու-գրողը կատարել է հայտնի գրքի առաջին հրատարակությունից 2 տարի հետո: Ընդ որում հեղինակային նկարներում և այն գործերում, որոնք հետագայում գրքերի միջոցով ներկայացվեցին ընթերցողներին գլխավոր հերոսի արտաքինը որոշ չափով տարբեր են:

Ասենք, որ այս աճուրդից դեռ մեկ տարի առաջ 133,2 հազար եվրոյով վաճառվել էր Էքզյուպերիի գործերից մեկ ուրիշը, որտեղ Փոքրիկ Իշխանը պատկերված է ավազաթմբերի վրա կանգնած:

Էքզյուպերիի հեղինակած ճեպանկարների նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է 2012 թ.-ին, երբ հայտնաբերվեց «Փոքրիկ Իշխանի» երկրորդ հեղինակային ձեռագիրը: Այն գնահատվել էր 40 հազար եվրո, սակայն աճուրդով վաճառվեց 385,6 հազար եվրոյով: Այնուհետև Էքզյուպերիի և նրա ստեղծագործությունների ձեռք բերման աճուրդային գործընթացները սկսեցին թափ հավաքել և շարունակվում են մինչև այսօր:

Անտուան դ՝ Սենթ-Էքսզյուպերին ծագումով ազնվական է: Նա մանկությունից երազել է օդաչու դառնալու մասին և, արդեն, 12 տարեկան հասակում առաջին անգամ օդ է բարձրացել ժամանակին հանրահայտ օդաչու Գաբրիել Վրոբլևսկու վարած ինքնաթիռով: Դրանից հետո նա դարձավ երկնքում սավառնող խիզախներից մեկը:

Նա 15 անգամ օդային վթարի է ենթարկվել: Ընդ որում դրանցից ոչ մեկում նա մեղավոր չի եղել: Պարզապես այն ժամանակ օդանավերը դեռ շատ հեռու էին տեխնիկապես կատարյալ լինելուց:

1944թ.-ի հուլիսի 31-ին Էքզյուպերին հետախուզական թռիչքի մեկնեց Բորգոյի օդանավակայանից (Կորսիկա կղզի) և ետ չվերադարձավ: Դրանից հետո նրա վերաբերյալ գրվեց հետևյալ զեկուցագիրը. « Օդաչուն չի վերադարձել, համարել անհետ կորած»:


Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Դիտվել է 267 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ