Սպիվակովը ցուցադրում է արվեստի ստեղծագործությունների իր հարուստ հավաքածոն06.16.2017
Այսօր, հունիսի 16-ին, Մոսկվայի իմպրեսիոնիզմի թանգարանում բացվել է «Հրապուրանք» անունը կրող գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես, որի ցուցադրանքը ձևավորվել է մեր ժամանակների նշանավոր դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի անձնական հավաքածոյից: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
«Մինչև հիմա վարպետի հավաքածոյին ծանոթանալու հնարավորություն ունեին միայն նրան մոտ շրջապատի մարդիկ: Հավաքածոն, որը երաժիշտը ձևավորել է շատ տարիների ընթացքում, առաջին անգամ է ներկայացվում լայն հասարակությանը»,- տեղեկացրել է թանգարանը:
Ցուցադրանքում տեղ են գտել 90 ցուցանմուշներ, այդ թվում նաև 19-րդ դարի ռուս և եվրոպացի հեղինակների աշխատանքներ:
Ցուցահանդեսում առանձին ցուցադրված են նաև ապակու վրա հոգևոր թեմաներով նկարված 23 աշխատանք, որոնք Սպիվակովը հիմնականում գնել է ֆրանսիական Կոլմար քաղաքում՝ այստեղ իր ղեկավարությամբ անցկացվող ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի օրերին:
Կան նաև այնպիսի լուրջ ձեռքբերումներ, որոնք երաժշտի գնահատող աչքը կարողացել է հայտնաբերել սև շուկաներում: