Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Ալեքսեևիչ. «Իսկ դուք ասում եք, որ մեր հասարակությունը նորմալ է...»

06.20.2017


- Հիմա մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, երբ հասարակությունը կորցրել է կողմնորոշիչները: Եվ քանի որ մենք պատերազմների և հեղափոխությունների երկիր ենք, և, գլխավորը, մերը պատերազմի և հեղափոխության մշակույթն է, ապա յուրաքանչյուր պատմական անհաջողություն (ինչպիսին օրինակ «պերեսրրոյկան» էր, երբ մենք նետվում էինք առաջ՝ ցանկանալով լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են), հենց որ անհաջողությունը պատահեց, քանի որ հասարակությունը պատրաստ չէր դրան, ու՞ր վերադարձանք մենք: Մենք վերադարձանք այն բանի մեջ, ինչը գիտենք: Զինվորական, միլիտարիստական դրություն: Սա մեր նորմալ վիճակն է,- «regnum.ru»-ին տված հարցազրույցում ասել է նոբելյան մրցանակի դափնեկիր, բելոռուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը:

Ի դեպ, բավականին ծավալուն հարցազրույց տալուց հետո Ալեքսեևիչը պարբերականին արգելել է այն հրապարակել: Սակայն խմբագրությունը հիմնվելով գրողից հարցազրույց վերցնելու նախնական պայմանավորվածության և կայացած հարցազրույցի ձայնագրությունն ունենալու փաստի վրա, այնուամենայնիվ, չի կատարել նրա խնդրնքը և այն հրապարակել է:

Խոսելով Ռուսաստանի մասին, գրողը այդ երկիրն անվանել է «անազատ երկիր»:

«Ինչպիսի ազատ է այն: Բնակչության մի քանի տոկոսը տիրում է բոլոր հարստություններին, մնացածը մնացել են առանց որևէ բանի»:

- Եթե մարդիկ այլ լինեին, ապա նրանք փողոց դուրս կգային և Ուկրաինայում պատերազմ չէր լինի: Իսկ Պոլիտկովսկայայի (ռուսաստանցի լրագրող, որ սպանվել է 2006թ.-ին Մոսկվայում-խմբ.) հիշատակի օրը այնքան մարդ կլիներ, որքան ես տեսա Փարիզում: Այնտեղ կար 50, 70 հազար մարդ: Իսկ մեր մոտ ոչ: Իսկ դուք ասում եք, որ մեր հասարակությունը նորմալ է...,- նշել է նա:

Սվետլանա Ալեքսեևիչը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 2015թ.-ին՝ «բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի հուշարձանի և մեր ժամանակներում առնականություն ցուցաբերելու համար»: Նրա հայտնի գրքերից են «Ցինկե տղաներ», «Չերնոբիլյան աղոթք», «Սեքնդ հենդի ժամանակը» և այլ գրքեր:



Այս թեմայով այլ հղումներ - 1
Այս թեմայով այլ հղումներ -2
    Դիտվել է 185 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ