Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

3 տարով դեկրետի գնացած Կեխմանի նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում

06.30.2017


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի օպեայի և բալետի և Սանկտ-Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնների ղեկավար Վլադիմիր Կեխմանը հեռանալով այդ երկրի սահմաններից, այդ մասին տեղյակ չի պահել քննչական մարմիններին, որոնք իրականացնում են նրա նկատմամբ հարուցված քրեական գործը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հիշեցնենք, որ Կեխմանը համարվում է ավելի քան 20 մլրդ ռուբլի խարդախությամբ գողանալու վերաբերյալ արդեն հարուցված քրեական գործի կասկածյալ: Հավելենք, որ 2016 թ.-ին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի միջնորդ դատարանը հրաժարվել է Ռուսաստանից հեռանալու հարցով նրա տեղափոխության իրավունքը սահմանափակելու միջնորդությունը:

Իսկ այժմ էլ տեղեկատվություն է տարածվում, որ Կեխմանի նկատմամբ հավանաբար կհայտարարվի հետախուզում՝ արդարադատությունից խուսափելու հիմքով:

Ռուսական լրատվամիջոցներն արդեն տեղեկություններ են տարծել, որ այդ երկրում բանան ներկրող ամենախոշոր JFC ընկերության սեփականատերը հիմա արդեն գտնվում է Ֆրանսիայում: Հենց բանանի ներկրման գործով զբաղվող այդ ընկերության աշխատանքային ինչ-ինչ հարցեր պարզելու խնդիր էլ այժմ հայտնվել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում:

Հավելենք, որ 2015թ.-ին սնանկ հայտարարված Կեխմանի ընկերությունը մասնավորապես մեղադրվում է մի շարք բանկերից մեծ վարկեր վերցնելու և չվերադարձնելու մեջ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 220 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ