Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմի համար շրջանավարտները վճարում են, իսկ դատախազները՝ ոչ

07.17.2017

Ռուսաստանի Պսկովի քաղաքի Պուշկինի անվան դրամայի թատրոնի տնօրինությունը նոր աշխատանքային պայմանագիր չի կնքում գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Կլադկոյի հետ այն պատճառով, որ վերջինս արգելք է հանդիսացել «...թատրոնի բեմը անվճար դատախազներին տրամադրել»: Այդ մասին դերասանուհի Անգելինա Ալադովայի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ դերասանուհու կոլեկտիվն արդեն ընդհանուր լեզու էր գտել նորանշանակ գեղարվեստական ղեկավարի հետ: Նա նաև նշել է, որ ինչու պետք է այդ նույն բեմից օգտվելու համար «շրջանավարտները վճարեն, իսկ դատախազները՝ ոչ»:

Դերասաններն, ի պաշտպանություն Կլադկոյի, հանդես են եկել մարզի ղեկավարությանը հասցեագրված բաց նամակով: Նրանք նշել են, որ ընդամենը երկու տարի առաջ Սանկտ-Պետերբուրգից այս աշխատանքի համար ողջ ընտանիքով Պսկով տեղափոխված գեղարվեստական ղեկավարը, կարողացել է «գործնականում լիովին ձևավորել թատրոնի խաղացանկը»:

Թատերախմբի անդամները նշել են, որ եթե Ալեքսանդր Կլադկոն հեռացվի աշխատանքից, ապա իրենք նույնպես կհեռանան թատրոնից: Թատրոնի տնօրեն Դմիտրի Մեսխիևը ի պատասխան արտիստների հայտարարել է, որ ինքն էլ կհավաքի նոր թատերախումբ:
    Դիտվել է 195 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ