Հարսնացուի համար գնել է 1,2 մլն դոլարանոց զրահապատ ամենագնաց 10.23.2013
Ռեպեր Քանյե Ուեսթը վերջապես վճռել է պաշտոնապես իր հարաբերությունները ձևակերպել իրական –շոուի (Reality show) աստղ Քիմ Քարդաշյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին Քանյեն իր սրտի ընտրյալին առաջարկություն է արել իրեն բնորոշ մասշտաբով: Այդ հատուկ առիթի համար նա վարձել է Սան-Ֆրանցիսկոյի ստադիոններից մեկը, ուր հրավիրել է միայն ընտանիքի անդամներին և ամենամոտ բարեկամներին:
Մինչև գլխավոր հարցը տալը, Ուեսթը որպես իսկական ջենթլմեն սկզբում խնդրել է Քիմի մոր` հեռուստամեկնաբան Քրիս Ջեների օրհնությունը: Երբ հանրահռչակ մայրիկը տվել է իր համաձայնությունը, սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Լանի Դեյ Ռեյի հայտնի «Երիտասարդ է և գեղեցիկ » երաժշտությունը, իսկ բեմահարթակում, էկրանի վրա երևացել են «Խնդրուուու~մ եմ քո ձեռքը» բառերը:
Նշենք, որ այդ օրը` հոկտեմբերի 21-ն էր և լրանում էր Քիմ Քարդաշյանի 33-ամյակը:
Հարսանեկան արարողությունների նախապատրաստությունների մեջ Ուեսթը չի մոռացել իր սրտի ընտրյալի անվտանգության ապահովման մասին:
Քիմին, հատկապես պապարացիներից պաշտպանելու համար, փեսացուն նվիրել է 1,2 մլն դոլարանոց «Dartz Motorz» մակնիշի զրահապատ ամենագնաց, որով սովորաբար երթևեկում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկները և միլիարդատերերը: Այդ մեքենան կարող է դիմակայել ինքնաձիգային կրակահերթերի, ռեակտիվ նռնակների և վերգետնյա ականների պայթյունների: