Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կսալարկվի «ԳՈՒԼԱԳ-ից բերված քարերով

08.07.2017

Նախօրեին, օգոստոսի 6-ին, Մոսկվայում Ակադեմիկոս Սախարովի պողոտայի և Սադավոյե կոլցո մայրուղու խաչմերուկի մոտ է տեղափոխվել ստալինյան քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակը հավերժացնող «Ողբի պատ» հուշարձանի առաջին մասը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

6 մետր բարձությամբ 30,3 մետր լայնքով բրոնզաձույլ հուշարձանի հիմնական մասը, ինչպես ներկայացրել է հեղինակը՝ Գեորգի Ֆրանգուլյանը, բաժանված է 9 կտորի, որոնք «հետևողականորեն օրեցօր կտեղափոխվեն» ձուլարանից և կտեղադրվեն գրեթե արդեն պատրաստ հիմքի վրա և կհավաքվեն:

Քանդակագործի ասելով «ըստ իրենց պլանների մինչև ամսվա վերջը» հուշարձանի բոլոր կտորները կբերվեն և կհավաքվեն:

«Ողբի պատը» երկկողմանի խորաքանդակ է, որի մեջ կան նաև մի քանի կամարներ: Այն ներկայացնում է բազմաթիվ անորոշ դեմքերով մարդկային ֆիգուրների ամբողջություն: Խորաքանդակի երկու կողմերում բրոնզաձույլ հարթակներ են, որոնց վրա 23 լեզվով գրաված է «Հիշիր» բառը: Հուշարձանի հրապարակը ենթադրվում է, որ կսալարկվի ստալինյան տխրահռչակ բանտերի՝ «ԳՈՒԼԱԳ-ի գտնվելու վայրերից բերված քարերով:

Ռուսաստանի նախագահին կից գործող քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովի ասելով հուշարձանի գրանիտով կերտված հատվածում կփորագրվեն ևս 4 բառեր՝ «Հիշել», «Իմանալ», «Դատապարտել», «Ներել»:

Ֆեդոտովը նշել է, որ այս հուշարձանով իրենք պետք է ամփոփիչ գիծ քաշեն 20-րդ դարի ողբերգության տակ:
Ծանոթություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս բովանդակությամբ հուշարձանը կառուցելու հրամանագիրը ստորագրել է 2015թ.-ի աշնանը: Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել է 338 նախագիծ: Մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի առաջարկածին:

Հուշարձանի ֆինանսավորումը ստանձնել է Մոսկվայի քաղաքային իշխանությունը՝ դրա համար հատկացնելով 300 մլն ռուբլի: Դրա հետագա զարգացման աշխատանքներն իրականացնելու համար պահանջվող միջոցները ձեռք կբերվեն նվիրատվություններով, Հիշատակի հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամահավաքներով: Այս ուղղությամբ հիմնադրամն արդեն կարողացել է հայթայթել 40 մլն ռուբլի:

Նախատեսված է, որ հուշարձանի բացումը կկայանա 2017թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օրը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 257 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264