Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլիպինները և Մալթան մասնակցում են առաջին անգամ

09.07.2017

Ռուսաստանում, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, ընթանում է Մահմեդական կինոյի փառատոն, որի նշանաբանն է. «Մշակույթների երկխոսության միջոցով դեպի երկխոսության մշակույթ»: Այդ մասին «tvkultura.ru» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մրցութային ծրագրում ընդգրկված են 60 ֆիլմ, որոնք ներկայացվել են 27 երկրների կողմից: Առաջին անգամ այս միջոցառմանը մասնակցում են Ֆիլիպինների և Մալթայի ներկայացուցիչները: Փառատոնում ընդգրկվում են այն կինոնկարները, որոնք դեռ չունեն վարձույթի պատմություն:

Բացի ֆիլմերի ցուցադրությունից փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ, ստեղծագործական հանդիպումներ, ինչպես նաև մասնակից երկրների մշակույթի օրեր:
    Դիտվել է 618 անգամ