Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձ է արվում աղմկահարույց ֆիլմն արգելել դատարանի միջոցով

09.10.2017

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նատալիա Պոկլոնսկայան, որը պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի նկարահանած «Մաթիլդա» ֆիլմի ամենաանհաշտ հակառակորդներից է, դատարանի միջոցով փորձում է հասնել Նիկոլայ 2-րդ ցարի և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրո պատմությանն անդրադարձած ֆիլմի արգելմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «fontanka.ru»-ին:

Պոկլոնսկայան հայց է ներկայացրել Կանադայի 91-ամյա քաղաքացի Օլգա Կուլիկովսկայա-Ռոմանովայի անունից, որը եղել է Նիկոլայ 2-րդ ցարի զարմիկի կինը:

Սանկտ-Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանը այդ դիմումը գրանցել է որպես « «Ռոկ» ստեղծագործական-արտադրական միավորման ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի դեմ պատվի և արժանապատվության պաշտպանության մասին հայց»:

Հիշեցնենք, որ «Մաթիլդա» կինոնկարը դեռ դուրս չի բերվել ռուսական կինովարձույթի շուկա: Այն նախատեսված է մեծ էկրան բարձրացնել հոկտեմբեր ամսին:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 322 անգամ