Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինան և Չինաստանը կզբաղվեն համատեղ կինոարտադրությամբ

10.25.2013


Ուկրաինան և Չինաստանը կհամագործակցեն կինոյի արտադրության ոլորտում: Այդ մասին է վկայում այդ երկու երկրների ոլորտային գոերատեսչությունների միջև արդեն փոխհամաձայնեցված հուշագրի պատրաստ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը:

«Առաջիկա ժամանակամիջոցում հուշագիրն արդեն կստորագրվի: Դա հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու երկկողմանի միջկառավարական համաձայնագրի մշակմանը, որի ստորագրումը մեր երկրներին հնարավորություն կտա արդյունավետ համագործակցել կինեմատոգրաֆիայի ոլորտում, օժանդակել համատեղ կինոարտադրությանը, ինչպես նաև խրախուսել կինոարտադրողներին, նպաստել կինոարտադրանքի արտահանմանը »,- ասել է Ուկրաինայի պետկինոյի նախագահ Եկատերինա Կոպիլովան:

Սպասվում է, որ երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները լիարժեք պայմանագիրը կկնքեն մինչև 2013թ.-ի վերջը, նշում է «kino-teatr.ru» կայքը:
Ըստ այդ փաստաթղթի կողմերը համատեղ կիրականացնեն կինոյի արտադրություն և վարձակալություն: Սկզբի համար կողմերը կփոխանակեն Կիևում և Պեկինում կայանալիք ազգային կինոփառատոներում ցուցադրվելիք իրենց կինոնախագծերը:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի կինոյի գերտեսչությունը համանման մի փաստաթուղթ էլ ստորագրել է ֆրանսիական կինոարդյունաբերության ոլորտի ղեկավարների հետ:
    Դիտվել է 615 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186