Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները և քաղաքացիական ակտիվիստները գրավել են թատրոնի շենքը

09.25.2017

Անցած ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, Գերմանիայում, Բեռլինի Ֆոլքսբյունե թատրոնի շենքը գրավել են քաղաքացիական ակտիվիստները: Նրանք բողոքի ձայն են բարձրացրել մայրաքաղաքի հին թաղամասերի նկարագիրը նոր կառուցվող էլիտար տներով փոխելու համար: Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնի ջենտրիֆիկացիան ոչ միայն լրջորեն փոխում է քաղաքի պատմամշակութային միջավայրի ճարտարապետությունը և ընդհանուր նկարագիրը, այլև բնիկ բեռլինցիներին իրենց բնակության տարածքից դուրս մղելու լուրջ պատճառի է վերածվել:

Թատրոնը գրավող ակտիվիստները, որոնց թվում կան նաև դերասաններ, իրենց անհամաձայնությունն են արտահայտել նաև Ֆոլքսբյունե թատրոնում բելգիացի արվեստաբան Քրիս Դերքոնին նոր գեղարվեստական ղեկավար նշանակելու կապակցությամբ: Այդ մասին բեռլինյան թատրոնի ֆեյսբուքյան էջի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru» -ին:

Առայժմ ոստիկանության, քաղաքային իշխանությունների, թատրոնի ղեկավարության բանակցությունները բողոքողների հետ արդյունք չեն տվել :

Թատրոնի տոմսարկղերը փակ են, թեև օն-լայն ռեժիմով տոմսերի վաճառքը շարունակվում է:

Մինչ այս քայլն անելը, ակտիվիստները, որոնք իրենց անվանում են «Փոշու մեջից դեպի փայլ» («Staub zu Glitter») , հայտարարել են, որ թատրոնի շենքում կմնան ամենաքիչը 3 ամիս, այնտեղ կանցկացնեն պերֆորմենսեր, քննարկումներ, կկազմակերպեն «խորհրդարան անտունների համար» (թերևս նկատի ունեն ջենտրիֆիկացիայի զոհերին): Նրանք նաև նշել են, որ թատրոնի շենքը, որ պատմամշակութային արժեք է , իրենք չեն վնասի: Նրանք որևէ անձնական խնդիր չեն տեսնում նաև նոր գեղարվեստական ղեկավարի անձի մեջ, բայց զգուշանում են, որ նրա գալով թատրոնը կվերածվի առևտրային հարթակի:

Ինքը Դերքոնը ակտիվիստներին անվանում է ֆանատիկոսներ, որոնցից շատերը չգիտեն թատրոնում իր պլանների մասին, բայց արդեն սկսել են պայքարել իր դեմ:

Նախկինում Դերքոնը ղեկավարել է Լոնդոնի Թեյթ Մոդերն ցուցասրահը: Նրա նշանակումը Բեռլինի Ֆոլքսբյունե թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում միանշանակ չընդունվեց թատերական համայնքի կողմից: Օրինակ, «Berliner Ensemble» հայտնի թատրոնի ղեկավար Քլաուս Փեյմանը հայտարարել է, որ Բեռլինի քաղաքագլուխը ձգտում է ավանդական թատրոնը վերածել «գործողությունների համար հարթակի»:

Մամուլի տեղեկացմամբ այս թատրոնի բյուջեն €5 մլնից դառնալու է €22 մլն: Բացի այդ Բեռլինի կենտրոնական Միթթե շրջանում գտնվող թատրոնի տրամադրության տակ է անցել Թեմփելհոֆ նախկին օդանավակայանի մի մասը և այնտեղ արդեն անցկացվել են առաջին միջոցառումները:

Իսկ Թեյթ թանգարանների տնօրեն Նիկոլաս Սերոթան նշել է, որ Դերքոնը օգնել է, որ իրենց թանգարանն ավելի բաց լինի աշխարհի առաջ, ավելի միջազգային լինի ( Դա արվել է լուսանկարչական ցուցադրությունների, դերասանների ելույթների և կինոդիտումների միջոցով): Սերոթան իր համաձայնությունն է հայտնել պերֆորմատիվ արվեստի նկատմամբ և իրենց թանգարանում մոդեռնիստական արվեստի հավաքածոն ընդարձակելու գաղափարին, որը Թեյթ թանգարանին դուրս է բերել Արևմուտքի ավանդական շրջանակներից:

Քրիս Դերքոնը մինչև Գերմանիյում աշխատելը ուսումնասիրել է արվեստի, թատրոնի և կինոյի պատմություն, աշխատել է լրագրող, ապա ղեկավարել է Լոնդոնի Թեյթ թանգարանը և Մյունխենի արվեստների տունը, ղեկավարել է նաև Ռոթերդամի «Witte de With » ժամանակակից արվեստ կենտրոնը և այլն:
    Դիտվել է 244 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ