Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ նախարարի, հայկական կինոն շրջադարձային բարեփոխումների շեմին է

09.26.2017


2017թ.-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշել է, որ ստորագրված համաձայնագրի շնորհիվ ոլորտում մեծ փոփոխություններ է ակնկալում:

Համագործակցության համատեքստում հաջողության հասնելու իր համոզմունքն է հայտնել նաև «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը: Նա նշել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-Իրան համատեղ կինոարտադրության ոլորտում:

Կարևորելով հարևան երկրի հետ մշաութաին հաագործակցության այս քայլը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայկական կինոն շրջադարձային բարեփոխումների շեմին է: Ըստ նրա, դրան կնպաստի նաև կինոյի մասին օրենքը, որը բարենպաստ և հրապուրիչ պայմաններ կապահովի նաև օտարերկրացի ներդրողների համար ։

Անդրադարնալով հայ-իրանական առաջիկա մշակութային համագործակցությանը, նախարարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-ին՝ Թեհրանում կբացվի «Հողի հիշողություն» համատեղ ցուցահանդեսը, իսկ նոյեմբերին՝ համերգային ծրագիրը։
    Դիտվել է 247 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190