Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լաս Վեգասում զոհվածների թիվը հատել է 50-ի սահմանը

10.02.2017

Լաս Վեգասում համերգի ժամանակ հրաձգի հարձակմանը ենթարկված զոհերի թիվը հասել է ավելի քան 50 մարդու: Այդ մասին «SkyNews»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Միաժամանակ նաև տեղեկացվում է, որ դեպքից տուժածների թիվն այս պահին արդեն հասել է 200-ի:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում, «Route 91» քանթրի երաժտության փառատոնի ժամանակ:

Հաղորդվում է, որ ըստ Լաս Վեգասի ոստիկանության դեպարտամենտի շերիֆի, այս դեպքի կապակցությամբ իրավապահները որոնել և արդեն հայտնաբերել են «Mandalay Bay» հյուրանոցի պատշգամբից կրակող և արդեն չեզոքածված հրաձգին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլիին: Պարզվել է նաև հրաձիգի անձը: Նա Լաս Վեգասի բնակիչ, 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է:

Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի, լույս 2-ի գիշերը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 341 անգամ