Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատական հայցն ընդդեմ ռեժիսորի մերժվել է

10.05.2017

Սանկտ-Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանը մերժել է Օլգա Կուլիկովսկայա-Ռոմանովայի կողմից «Մաթիլդա» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի դեմ ներկայացված պատիվն և արժանապավությունը դատական քննությամբ պաշտպանելու մասին հայցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ինչպես հաղորդում է Պետերբուրգի դատարանների միացյալ մամլո ծառայությունը, որպես այդ հայցվորուհու վստահված անձ նշված է Նատալյա Պոկլոնսկայան (ՌԴ պետդումայի պատգամավոր-խմբ.):

Հայցը թվագրված է օգոստոսի 15-ի ամսաթվով:

Հաղորդման մեջ տեղեկացվում է, որ հայցվորուհին պահանջում է ճանաչել իր, իր ամուսնուն, Նիկոլայ 2-րդ կայսրին և կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնա Ռոմանովային վարկաբեկող տեղեկատվական փաստի առկայությունը «Մաթիլդա» ֆիլմի նյութերում և պաշտոնական գովազդային հոլովակներում:

Բացի այդ հայցվորուհին պահանջում է արգելել նշված տեղեկատվության տարածումը ցանկացած որևէ եղանակով:

Հիշեցնենք, որ պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը նվիրված է բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի ճակատագրին, որին սիրահարված է եղել Ռուսաստանի ապագա կայսր Նիկոլայ 2-րդը:

Ֆիլմում Մաթիլդայի դերում հանդես է գալիս լեհ դերասանուհի Միխալինա Օլշանսկան, իսկ կայսր Նիկոլայ2-րդի կերպարը մարմնավորում է գերմանացի դերասան Լարս Հայդինգերը:

Այս ֆիլմը հոկտեմբերի 26-ին դուրս է գալու ռուսական վարձույթի շուկա:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 404 անգամ