Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային կենտրոնի ղեկավարը կասկածվում է լրտեսության մեջ

10.29.2013


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) լրտեսության մեջ կասկածում է Վաշինգթոնում Ռուսաստանի գիտական և մշակութային կենտրոնի ղեկավար Յուրի Զայցևին, գրում է «Մայր Ջոնես » պարբերականը` հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է «runyweb.com » կայքը:

Ըստ այդ հանդեսի տվյալների ՀԴԲ-ն գտնում է, որ Զայցևը «Россотрудничество» (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության միջոցով գործակալական ցանց ստեղծելու նպատակով ամերիկացիների համար կազմակերպել է այցելություններ դեպի Ռուսաստան: Ռուսաստանի մշակութային կենտրոնը համարվում է «Россотрудничество»-ի պաշտոնական ներկայացուցիչը Վաշինգթոնում:

Պարբերականը նշում է, որ ՀԴԲ-ի գործակալները պարբերաբար հանդիպել են այն ամերիկացիների հետ, ովքեր կոնտակտ են ունեցել Զայցևի և ռուսական մշակութային կենտրոնի հետ: Նրանք հետաքրքրվել են այն այցերով, որոնք կազմակերպվել են նրանց համար: Նրանցից մեկի` Ռիչարդ Փորթվուդի հետ զրույցի ընթացքում ՀԴԲ-ի գործակալները ուղղակի ցուցմունք են տվել, որ Զայցևին լրտես են համարում: Զրույցը տեղի է ունեցել 2013թ.-ի հոկտեմբերի սկզբին: Փորթվուդը երկու անգամ, 2011 և 2012թթ.-երին, մեկնել է Ռուսաստան «Россотрудничество»-ի հրավերով:

ՀԴԲ-ում հրաժարվել են պատասխանել Զայցևի նկատմամբ եղած կասկածների վերաբերյալ լրագրողների հարցերին: Զայցևն իր հերթին մերժել է լրագրողների հետ համագործակցության առաջարկը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունում հրաժարվել են Զայցևին վերաբերող հարցերին պատասխանել: Այնտեղից հայտնել են, որ «սարսափեցնող» այդ միջոցները հիշեցնում են «սառը պատերազմի ժամանակները »: Դեսպանության մամլո քարտուղար Եվգենի Խորիշկոյի ասելով հանդեսում այդ հոդվածի հրապարակումը փորձ է վնաս հասցնել ռուսական մշակութային կենտրոնի գործունեությանը և երկու երկրների միջև եղած հարաբերություններին:

Ռուսաստանի մշակութային կենտրոնը Վաշինգթոնում զբաղվում է երկու երկրների հումանիտար համագործակցության հարցերով: Նրա ղեկավարը հանդիսանում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի անդամ և ունի անձեռնմխելիության իմունիտետ: Նա Վաշինգթոնում «Россотрудничество»-ի ներկայացուցիչ է հանդիսանում 2010թ.-ից:

    Դիտվել է 479 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ