Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դիսնեյ Լենդ»-ը սկսեց անչափահաս համասեռականի մասին իր պատմությունը

10.27.2017


Ամերիկյան «Դիսնեյ Լենդ» հեռուստատեսային ալիքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, սկսում է «Էնդի Մաք» հեռուստասերիալի 2-րդ սեզոնը՝ հասցեագրված անչափահաս լսարանին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.sky.com»-ին:

Հեռուստասերիալի առաջին սեզոնը մի հասունացող աղջնակի մասին էր, որը փորձում էր ճանաչել ինքն իրեն և շրջապատող աշխարհը, նաև՝ լուծել իր ամենօրյա բազմազան խնդիրները:

Սերիալի նոր սեզոնի սյուժետային առանձնահատկությունն այն է լինելու, որ «Դիսնեյ Լենդը» իր լսարանին կներկայացնի համասեռական սիրո պատմություն: Հերոսուհին՝ Էնդին և Սիրուս անունով նրա տղա ընկերը սիրահարվում են միևնուն տղային: 13 ամյա Սիրուսը պայքարում է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեմ և, ի վերջո, որոշում է այդ մասին պատմել Էնդիին:

Նախօրեին «Դիսնեյ Լենդ»-ը հայտարարել էր, որ իրենք միշտ եղել են «ինքլյուզիվ» իրենց ներկայացրած պատմությունների մեջ, որոնք արտահայտում են հանդուրժողականություն և ցույց են տալիս այն տարբերությունները, որոնք իրենց հերոսներին դարձնում են յուրահատուկ:
    Դիտվել է 314 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189</