Ի պատիվ ռեժիսորի թողարկվել է անվանական մետաղադրամ 11.22.2017
Նախորդ օրվանից՝ նոյեմբերի 21-ից, Ռուսաստանում շրջանառության մեջ է մտցվել ռեժիսոր Յուրի Լյուբիմովի 100-ամյակին նվիրված 3 հազար հատ մետաղադրամ՝ 2 ռուբլի անվանական արժեքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Մետաղադրամի հակառակ երեսին, որը ընդգրկված է «Ռուսաստանի հայտնի մարդիկ» շարքի մեջ, թատերական դիմակներով ոճավորված վարագույրի խորապատկերին դրվագված է Լյուբիմովի դիմանկարը:
Ռեժիսոր, դերասան, մանկավարժ և թատերական բարեփոխիչ Յուրի Լյուբիմովը ծնվել է 1917թ.-ի սեպտեմբերի 30-ին: Իր կյանքի 80 տարիները նա նվիրաբերել է թատերական ոլորտին: Լյուբիմովը հանդես է եկել և ներկայացումներ բեմադրել Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, եղել է Տագանկայի հայտնի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, դասավանդել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում: Նրա լավագույն բեմադրություններից են «Գալիլեյի կյանքը»՝ ըստ Բրեխթի, «Համլետը» ըստ Շեքսպիրի, «Իսկ արշալույսները այստեղ խաղաղ էին»՝ ըստ Վասիլևի ստեղծագործությունների և այլն:
«Լյուբիմովն օժտված է վերին աստիճանի կոմպոզիցիայի զգացողությամբ: Նա կարողանում է բանաստեղծական դրվագի ստատիկությունը վերածել գործողության նույնիսկ այնտեղ, որտեղ առաջին հայացքից, գործողություն չկա: Նա կարողանում է միմյանց բախել հակադրությունները, սուր զգում է հանդիսատեսի զգացմունքային վիճակը»,- այսպես է ռեժիսորին բնութագրել ռուսաստանցի բանաստեղծ Դավիդ Սամոյլովը:
Իր արվեստով Յուրի Լյուբիմովը հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում, այլև՝ նրա սահմաններից դուրս:
Այս թեմայով այլ հղումներ-1