Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Լենինի շքանշանակիր, ամերիկացի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

11.23.2017


98 տարեկան հասակում, Նյու-Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր բնակարանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը: Նրա մահը հաստատել է դուստրը, տեղեկացրել է «The New York Times»-ը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ավագյանը ծնվել է 1919թ.-ի մարտի 15-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում: Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ:

Իր կարիերան նա սկսել է դեռ քոլեջում սովորելու տարիներին: Առավել մեծ հաջողությունների շրջանը Ավագյանն իր բիզնեսում ունեցել է 1950-ական թթ-երին, երբ աշխատում էր «Columbia Records» ձայնագրման ընկերությունում:

«The New York Times»-ը նշել է, որ նրա շնորհիվ են մասսայականություն ստացել երկար տևողությամբ խաղարկվող ձայնապնակները: Բացի այդ, նա հանգուցային դեր է ունեցել բազմաթիվ հայտնի ջազ-երաժիշտների կյանքում, որոնց թվում են նաև Մայլս Դևիսը, Դեյվ Բրուբեկը, Քիթա Ջարրեթան և ուրիշները:

Ի դեպ, իր բազմաթիվ պարգևների թվում Ջորջ Ավագյանը արժանացել է նաև Լենինի շքանշանի, որը խորհրդային համակարգի պարգևների շարքում համարվում էր 2-րդը հերոսի աստղից հետո:
    Դիտվել է 314 անգամ