Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ու. Թուրման. «Դու արժանի չես փամփուշտի»

11.25.2017

Ամերիկյան կինաշխարհում և հասարակության մեջ հոլլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անվան շուրջ առաջացած սեռական հետապնդումների վերաբերյալ մեծ աղմուկին իր բաժին նոր լիցքն է հաղորդել հայտնի կինոաստղ Ումա Թուրմանը: Նա սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է պրոդյուսերին հասցեագրված մեղադրանքները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «daily.afisha.ru»-ին:

Ասենք, որ Թուրմանը նկարահանվել Է Վայնշթեյնի ղեկավարությամբ էկրանավորված այնպիսի ստեղծագործություններում ինչպիսիք են «Քրեական ընթերցում» կինոնկարը և «Սպանել Բիլլին» երկսերիանոց ֆիլմը:

Համացանցում տարածած իր խոսքում դերասանուհին օգտատերերին շնորհավորել է Գոհության օրվա կապակցությամբ, որի առիթով հազարավոր մարդիկ պատմել են, թե ինչպես են իրենք դարձել սեռական բռնության զոհեր:

Այդ ակցիան հոկտեմբերին սկսել է դերասանուհի Ալիսա Միլանոն, իսկ նրա գրության տակ զոհ լինելու մասին խոստովանությունների թիվը հասել է 328 հազարի:

Ումա Թուրմանը Հարվի Վայնշթեյնին հասցեագրված իր խոսքում թողել է այսպիսի նախադասություն. « Ես երջանիկ եմ, որ ամեն ինչ տեղի է ունենում այսքան դանդաղ, դու արժանի չես փամփուշտի»:

Հոկտեմբերին Ումա Թուրմանը ամուսնացավ հայտնի ռեժիսոր Քվենթին Թարանթինոյի հետ, որը իր բոլոր կինոնկարները թողարկել է Վայնշթեյնի համագործակցությամբ: Այս աղմուկից հետո նա հայտարարել է, որ չեղյալ է համարում իր պայմանագրերը Վայնշթեյնի ընկերության հետ և տեղափոխվում է «Sony Pictures»:

Վայնշթեյնի սեռական սանձարձակության մասին հետաքննչական լրագրողական հոդվածը լույս է տեսել «the new york times» թերթի էլեկտրոնային տարբերակում՝ հոկտեմբերի 5-ին: Պրոդյուսերին իրենց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանք են ներկայացրել շուրջ 50 դերասանուհի: Արդյունքում՝ ոստիկանությունը սկսել է հետաքննություն: Իսկ ինքը՝ Վայնշթեյնը հիմա «սեռական կախվածության» դեմ բուժման կուրս է անցնում Արիզոնայի մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ նրան է միացել նույն թեմայով ոչ պակաս մեծ աղմուկ հանած հոլլիվուդյան աստղ Քևին Սփեյսին:




Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 114 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388>>հաջորդ