Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ֆրանսիացի լեգենդար երգիչ Ջոննի Հոլիդեյը

12.06.2017

74 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Ջոննի Հոլիդեյը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը

Երգիչը մոտ մեկ տարի պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ:

Ջոննի Հոլիդեյը, իսկական անունը՝ Ժան-Ֆիլիպ Լեո Սմեթ, ծնվել է 1943 թ.-ի հունիսի 15-ին, Փարիզում: Իր գործունեության ընթացքում նա իրականացրել է 400 համերգային շրջագայություն, որոնց ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքվել է 15 մլն հանդիսատես: Մինչև 2005թ.-ն նա թողարկել և վաճառել է մոտ 80 միլիոն ձայնապնակ: Նրա թողարկած ժողովածուներից 18-ը համարվել են պլատինե: Նա ստեղծագործել է ինչպես ռոք ժանրում, այնպես էլ շանսոններ է հեղինակել և ստեղծագործել է ֆիլմերի համար:

Ջոննի Հոլիդեյի մահը սգում է ողջ Ֆրանսիան: « Figaro» թերթը նշել է, որ երկրի նախագահ Էմմանուել Մաքրոնը գիշերը քնած չի եղել, երբ ներքին գործերի նախարարը տեղեկացրել է նրան երգչի մահվան մասին:

«Մեր բոլորի մեջ ինչ-որ բան կա Ջոնի Հոլլիդեից: Մենք չենք մոռանա ոչ նրա անունը, ոչ նրա ձայնը»,- իր «Twitter»-յան էջում նշել է Ֆրանսիայի նախագահը: Նա նշել է, որ երաժշտի բոլոր ֆանատները արցունքների մեջ են:

Ֆրանսիական ԶԼՄ-ները չեն բացառում, որ կարող է կազմակերպվել երգչին հրաժեշտի ազգային արարողություն:

Երկրի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը հայտարարել է, որ հնարավոր է կազմակերպվի հանդիպում երգչի ընտանիքի հետ, որպեսզի «ինչ-որ բան կազմակերպվի»:

«Նա խորհրդանշան էր, երիտասարդության կուռքը: Ես ուսումս ավարտել եմ նրան լսելով»,- ասել է Նիսսենը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն իր զգացմունքները երգչի մահվան կապակցությամբ արտահայտել է հետևյալ խոսքերով. « Յուրաքանչյուրն այսօր իրեն զգում է մի քիչ միայնակ»:

Տեսանյութեր

Դիտվել է 96 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ