Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ռեստորանում

11.05.2013


Ֆրանսիացի գրող Պիեռ Լեմետրը, ով գրել է «Մինչ հանդիպում վերևում» գիրքը, դարձել է Ֆրանսիայում ամենահեղինակավոր Գենկուրյան գրական մրցանակի (Prix Goncourt)-ի դափնեկիր: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է մրցնակաբաշխության ժյուրին, հաղորդում է «РИА Новости»-ն:

Գոնկուրյան գրական մրցանակն արդեն ավելի քան 100 տարի է, որ տրվում է ֆրանսերեն լեզվով գրված վեպի համար: Այն կրում է ֆրանսիացի դասական գրող եղբայրներ Գոնկուրների` Էդմոն Լուի Անտուանի և Ժյուլ Ալֆրեդ Յուոյի անունները: Եղբայրներից կրտսերը Էդմոնն է, ով էլ իր կարողությունը նվիրել է Գրականության ակադեմիային , որն էլ նրանց անունով սահմանել է ամենամյա գրական մրցանակաբաշխությունը:

Մրցանակը տրվում է ակադեմիայի 10 անդամների հատուկ հանդիպման ընթացքում տեղի ունեցող քվեարկությամբ: Դա կատարվում է Փարիզի «Դրուան» ռեստորանում: Յուրաքանչյուր ակադեմիկոս ունի մեկ ձայն և այդ ձայնը նա պետք է տա մեկ գրքի: Միայն այդ հանձնաժողովի նախագահն ունի երկու ձայնի իրավունք:

Գոնկուրյան մրցանակի չափը խորհրդանշական գումար է, ընդամենը 10 եվրո: Սակայն այն մրցանակակրի առջև բացում է ոչ միայն մեծ համբավի հասնելու ճանապարհը, այլև օժտում է մեծաքանակ տպաքանակների երաշխիքով:

Այս մրցանակին ժամանակին արժանացել են Մարսել Պրուստը (1919), Մորիս Դրյուոն (1948), Սիմոն դ-Բովուարը և այլոք:

Գոնկուրյան մրցանակի կանոնադրությամբ այն կյանքի օրոք կարող է յուրաքանչյուր հեղինակի շնորհվել միայն մեկ անգամ:

    Դիտվել է 498 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377>>հաջորդ