Կնկարահանվի սերիալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին01.18.2018
Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և բարկություն. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը, որը համարվում է 2018թ.-ի սենցացիան, կէկրանավորվի: Այդ մասին «hollywoodreporter.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս նախագիծը, որի հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար վճարվել է յոթանիշ թվով գումար, կնկարահանի «Endeavour Content» ընկերությունը:
«Կրակ և բարկություն.... » գիրքը անդրադառնում է նախագահ Թրամփի թիմի ներքին կյանքին այն պահից, երբ նա եկավ իշխանության:
Այս գրքի առաջին հատվածները լույս են տեսել հունվարի սկզբներին և առաջացրել իսկական սենսացիա: Այս գիրքը շատ է բարկացրել ԱՄՆ-ի գործող նախագահին, ում խորհրդական Սթիվ Բէննոնը դարձել է հեղինակի՝ Վուլֆի, տեղեկատվության գլխավոր աղբյուրներից մեկը:
Նույնիսկ փորձ է արվել ինչ-որ կերպ արգելել գրքի վաճառքը: Սակայն գիրքը շատ արագ է վաճառվել և, ըստ «The New Tork Times»-ի, դարձել բեսթսելլերների առաջատարը: Արդեն վաճառվել է 1,4 մլն օրինակ՝ թղթե կրիչի՝ գրքի, 250 հազար էլեկտրոնային կրիչի և 100 հազար օրինակ՝ աուդիոգրքի տեսքով:
Ավելացնենք, որ արդեն 32 երկիր ձեռք է բերել Մայքլ Վուլֆի «Կրակ և բարկություն. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հրատարակման իրավունքը: