Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարների ցուցահանդես՝ կույրերի համար

01.19.2018

Ռուսաստանի Նիժնի-Նովգորոդ քաղաքում բացվել է եռաչափ գրաֆիկայի առաջին ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «rg.ru»-ն:

Առաջին այցելուների թիվը գերազանցել է կազմակերպիչների սպասելիքները: 13 գրանցվածների փոխարեն այս անսովոր աշխատանքները դիտելու են եկել 15 մարդ: Բայց այդ այցելուները, բոլորն էլ, տեսնողներ են եղել, ի տարբերություն այն այցելուների, որոնք ոչ թե պիտի դիտեին ցուցահանդեսի աշխատանքները, այլ շոշափեին:

Ցուցահանդեսը անվանակոչված է «Ժամանակակից գրաֆիկա՝ ըստ Բրայլի»: Հիմնական այցելուները ցուցանմուշներին ծանոթանալու համար պետք է դրանց ձեռք տան, շոշափեն:

Ասենք, որ ուռուցիկ, ռելիեֆային մակերես ունեցող «Նկարների» վերնագրերը նույնպես գրված են Բրայլի շրիֆտով:
Բրայլը, այդ այբուբենի հեղինակը կուրացել է 3 տարեկանում, իսկ 15-ում հորինել է իր հանճարեղ տառերի համակարգը, որոնք ընթերցվում են մատների ծայրով շոշափելով:
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180