Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարիա Սահակյան: Նրան սպանել է չարորակ ուռուցքը

01.28.2018

37 տարեկան հասակում չարորակ ուռուցքից մահացել է ազգությամբ հայ ռուսաստանցի կինոռեժիսոր Մարիա Սահակյանը: Ռուսաստանցի կինոքննադատ Անդրեյ Պլախովի Facebook-յան էջից գրառումը փախանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

- Մարիան 5 երեխաների մայր է, նա հիմա ԱՄՆ-ում է, նրա ամուսինը ծագումով հայ ամերիկացի է: Նրան սպանել է չարորակ ուռուցքը: Անհնար է հավատալ 37-ամյա գեղեցիկ կնոջ մահը: Բարի հիշատակ... Ցավակցում եմ հարազատներին»,- գրել է Պլախովը:

Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում՝ 1980թ.-ին: Ավարտել է Համառուսաստանյան կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետը: Նրա նկարահանած կինոնկարներից են «Ներում» , «Փարոս», «Էնթրոպիա», «Սխտոր, սոխ և տաքդեղ», «Էներգիա ֆիլմերը:

Մարիա Սահակյանը հեղինակային կինոյի ներկայացուցիչ էր և իր ֆիլմերում արտահայտում էր հայ իրականության մեջ իր մանկությունը և օտար երկրում տարագրվածի իր վերապրումները: Նա արվեստի ոլորտում կոմմերցիոն փոխզիջումներ չէր անում, պահանջկոտ էր իր արվեստի և անձի նկատմամբ:

Պլախովը հիշում է, որ վերջին անգամ Մարիային հանդիպել է Բրազիլիայում՝ ռուսական կինոյի շաբաթվա ընթացքում, որտեղ կինոռեժիսորը եկել էր իր կրտսերի հետ:
    Դիտվել է 414 անգամ