Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լավագույն ֆիլմերին շնորհվեցին «Գոյա» մրցանակներ

02.05.2018

Իսպանիայի արվեստների և կինեմատոգրաֆիայի ակադեմիան 2017թ.-ին թողարկված լավագույն հայրենական արտադրության ֆիլմ է ճանաչել ռեժիսոր Իսաբել Կոյշեթի «Գրքերի տաղավար» գեղարվեստական կինոնկարը: Կոյշեթին է շնորհվել նաև իսպանական ակադեմիայի բարձրագույն «Գոյա» մրցանակը՝ ռեժիսորական աշխատանքի համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս ֆիլմը իսպանացի ռեժիսորը նկարահանել է բրիտանացի և գերմանացի գործընկերների հետ՝ ըստ անգլիացի գրող Պենելոպա Ֆիցջերալդի համանուն վեպի:

Գործողությունները կատարվում են 1950-ականներին: Ֆլորենս Գրինը գալիս է անգլիական ծովափնյա մի փոքրիկ քաղաք, որտեղ մտադիր է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ բացել գրքերի տաղավար...

Իսաբել Կոյշեթը արդեն մի քանի անգամ դարձել է «Գոյա» մրցանակի դափնեկիր: Նրա «Բառերի գաղտնի կյանքը» ֆիլմը 2006թ.-ին նույնպես իսպանական կինոյի տարվա լավագույն աշխատանք է ճանաչվել:

Իսպանիայի արվեստների և կինեմատոգրաֆիայի ակադեմիայի «Գոյա» մրցանակաբաշխության 2017թ.-ին սահմանված առավել շատ՝ 10 անվանակարգերում , պարգևի է արժանացել «Հսկան» ֆիլմը, որը նկարահանել են ազգությամբ բասկ ռեժիսորներ Այթորրա Արրեգիին և Խոնա Գարանյոն:

Կինոնկարը անդրադառնում է իրական դեպքերի և պատմում է Միքայել Ժոակին Էլեյսեք Արտեագայի մասին, որը պատմությանը հայտնի է «Հսկան Ալոնսոյից» անունով: Հսկան ապրել է 19-րդ դարի կեսերին, նա ունեցել է 2,27 մետր հասակ, 2012 կգ քաշ, իսկ ոտքի չափը եղել է 36 սմ:

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը շրջել է Եվրոպայում, նրան ընդունելության են արժանացրել մայրցամաքի բազմաթիվ օգոստոսափառ անձինք:

«Գոյա» մրցանակաբաշխության ակադեմիկոսները 2017թ.-ի լավագույն եվրոպական ֆիլմ են ճանաչել շվեդ կինեմատոգրաֆիստների նկարահանած «Քառակուսի» կինոնկարը (ռեժիսոր Ռուբեն Էսթլունդ): Ասենք, որ այս ֆիլմը արժանացել է նաև Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղի:

Իսպանիայի արվեստների և կինեմատոգրաֆիայի ակադեմիայի 1987 թ.-ին հիմնադրած «Գոյա» մրցանակը ամեն տարի շնորհվում է 28 անվանակարգերում: Այն ներկայացնում է իսպանական վերածննդի մեծ նկարիչ Գոյայի կիսանդրին՝ պատրաստված բրոնզից:
    Դիտվել է 406 անգամ