Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրանք կփոխեն կանանցից սպասելիքները

02.17.2018


«Ես կարծում եմ հասարակությունն աստիճանաբար փոխում է հայեցակարգն այն բանի նկատմամբ, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը, ինչպես պետք է նայել և ինչպես պատկերել նրան: Ես կարծում եմ, որ որքան շատ երևան կնոջ ուժեղ կերպարներ, այնքան դրանք կփոխեն կանանցից սպասելիքները, որոնք շատ խորն են անշարժացել մեր մշակույթում»,- գեղեցիկ սեռի նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումների մասին հայտարարել է դերասանահուի Միա Վասիկովսկան Բեռլինալե միջազգային 68-րդ կինոփառատոնում: Նա իր գործընկեր Ռոբերտ Փաթթինսոնի հետ գերմանական հայտնի կինոֆորումում ներկայացնում է իրենց մասնակցությամբ նկարահանված «Գեղեցկուհին» ֆիլմը:

Վասիկովսկան ասել է, որ երկար ժամանակ բացակայել է Հոլլիվուդից և ժամանակավորապես բնակվում էր Ավստրալիայում, սակայն մթնոլորտում կանաց նկատմամբ փոփոխության էներգիան զգացել է ԱՄՆ վերադառնալուն պես, երբ մասնակցում էր Սանդենսի հայտնի կինոփառատոնին:

Հիմնական մրցույթին մասնակցող «Գեղեցկուհին» ֆիլմը վեսթերն է: Այն անդրադառնում է մի երիտասարդի պատմությանը, որը վարձում է հոգևորականի՝ իր սիրած աղջկա հետ պսակվելու համար: Սակայն, ռեժիսորներ Դևիդ և Նաթալի Զելլներների նկարահանած այս պատմության մեջ ամեն ինչ ընթանում է երիտասարդի նախատեսածի հետ կապ չունեցող ճանապարհով:

Գեղեցիկ սեռի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին Փաթթինսոնը իր գործընկերուհու խոսքերին ավելացրել է այն կարծիքը, որ «լռելուց ավելի վատ բան լինել չի կարող»: Նա «հիանալի» է որակել այն հանգամանքը, որ իրենց կյանքում բռնության ենթարկված մարդիկ այժմ կարող են պատմել այդ մասին և չեն վախենում դատապարտումից:

Վերջին ժամանակներում սեռական բռնությունների մեջ մեղադրվել են բազմաթիվ քաղաքակիան գործիչներ, լրագրողներ, դերասաններ և այլ հանրահայտ դեմքեր: Հոլլիվուդում այդ բնույթի աղմուկը խաչ քաշեց կինոարդյունաբերության ոլորտի այնպիսի հայտնի և «ամենակարող» պրոդյուսերի վրա, ինչպիսիք Հարվի Վայնշթեյնը կամ դերասան Քևին Սփեյսին են և այլն:
    Դիտվել է 283 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182