Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Սթիվեն Հոքինգը

03.14.2018

Բրիտանական Քեմբրիջ քաղաքում կյանքի 77-րդ տարում մահացել է աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը: Այդ մասին լուրը լրատվամիջոցներին հաղորդել են Հոքինգի երեխաները՝ Լյուսին, Ռոբերտը և Թիմը: «Մենք խորապես վշտացած ենք այն բանով, որ մեր հայրը այսօր վախճանվեց»,- այսօր, մարտի 14-ին նրանց խոսքը փոխանցել է «The Guardian»-ը:

Սթիվեն Հոքինգը համաշխարհային մեծություն էր ոչ միայն ֆիզիկայի ոլորտում, այլև աչքի է ընկել հեռուստատեսային և կինո մշակույթների ոլորտներում:

Թեև շատ վաղ տարիքից նա դատապարտված էր կյանքն անցկացնել հաշմանդամի սայլակում, սակայն ճշգրիտ գիտության այս նշանավոր ներկայացուցիչը նկարահանվում էր գովազդներում, սերիալներում, ձայնագրվում էր մուլտֆիլմերում, նաև խաղում էր իր իսկ կերպարը՝ գեղարվեստական ֆիլմերում:

Հոքինգին կարելի է տեսնել նաև ամերիկյան հայտնի «Աստղային ճանապարհ: Հաջորդ սերունդը» ֆիլմաշարի 6-րդ սեզոնի 26-րդ դրվագում: Նա նաև «Մեծ պայթյունի տեսություն» ամերիկյան հայտնի կատակերգական սերիալի հերոսների կուռքն էր և այդ ֆիլմաշարում նկարահանվել է տարբեր սեզոնների մի քանի դրվագներում:

Հոքինգը մասնակցել է նաև ամերիկյան մուլտֆիլմերի ձայնագրությունների («Սիմփսոններ», «Ֆութուրամե», «Անճոռնի ամերիկացիներ», «Դիլբերթ» և այլն:)

Նա իրեն համարում էր չարագործի կերպար մարմնավորելու համար իդեալական թեկնածու՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինապատումի համար: Ցավոք նրա այս մի երազանքը չիրականացավ:
    Դիտվել է 803 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ