Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թանգարանը առաջարկում է խորասուզվել Կազանովայի կյանքի մեջ

04.03.2018


Վենետիկում բացվել է կանանց սրտերի տիրակալ Ջակոմո Կազանովային ներկայացնող թանգարան: Նա ծնվել և կյանքի հիմնական մասը անցկացրել է հենց իտալական այս քաղաքում, որտեղ էլ թանգարանը մտահղացողները փորձում են խարխլել Կազանովայի մասին պատկերացումների կարծրատիպերը և ներկայացնել նրան որպես բազմակողմանի օժտվածություն ունեցող անհատի: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Կազանովայի պատմությունը ներկայացնում է բազմազան թեմաներ արկածների, երաժշտության, սիրո մասին: Մենք պատրանքային թանգարան չենք ստեղծում, մենք այցելուին առաջարկում ենք խորասուզվել Կազանովայի կյանքի մեջ»,- նշել է այս թանգարանի մտահղացման հեղինակ Թոնի Մեյերը:

Գիտնական, գրող, լրտես, ավանտյուրիստ, փիլիսոփա, ճանապարհորդ:

Ջակոմո Կազանովայի կյանքի բոլոր կողմերի մասին հնարավոր է այժմ իմանալ 6 դահլիճներում ներկայացված թանգարանային նյութերից: Խոսելով այս նոր մշակութային հաստատության մասին, հիմնադիրները նշել են, որ «Սա պարզապես հիշատակման համար հավաքված իրերի հավաքածո չէ: Սա նաև յուրահատուկ փորձ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:

Թանգարանի մի առանձին հատված էլ հատկացված է համաշխարհային գրականության, նկարչության, կինոյի այն նմուշներին, որոնցում արտացոլվել է Կազանովայի կերպարը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 254 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174