Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պայթել է մոտոցիկլի վառելանյութի բաքը և կրակը փոխանցվել նրա հագուստներին

04.13.2018

Երեկ՝ ապրիլի 12-ի երեկոյան Ամստերդամում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է, որ լուսանկարիչների «World Press Photo» միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտը:: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Պատվավոր ստուգատեսում լավագույնը ճանաչված պատկերը ներկայացնում է հակագազը դեմքին, կրակով պարուրված վազող մարդու: Լուսանկարչի օբյեկտիվը որսացել է այն պահը, երբ 2017թ.-ի մայիսի 3-ին Կարակասում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ այդ ակցիայի մասնակից Խոսե Վիկտոր Սալասար Բալսայի մոտ պայթել է վառվող մոտոցիկլի վառելանյութի բաքը և կրակը փոխանցվել է նրա հագուստներին: Ավելի ուշ նրան առաջին կարգի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:

«Սա դասական լուսանկար է, սակայն, միաժամանակ, այն իր հետ բերում է զարմանալի էներգիա և դինամիկա: Այն աչքի է ընկնում գունեղությամբ, կոմպոզիցիայով և ուժով: Այդ ամենը իմ մեջ առաջացնում է շատ ուժեղ զգացմունքներ»,- ասել է ժյուրիի անդամ Մագդալինա Հերեյրան: Նա նաև նշել է, որ տարվա լավագույն լուսանկարը պետք է լինի այնպիսին, որ ներկայացնում է «բավականին կարևոր» իրադարձություն և, միաժամանակ, առաջացնում է հարցեր...

Ասենք, որ հաղթանակի համար պայքարն, ի վերջո, ընթացել է 5 լուսանկարների միջև, որոնցից մեկն, օրինակ պատկերել է Մոսուլի համար մղվող ճակատամարտի տեսարան, մյուսը՝ Լոնդոնի ահաբեկչության պահը...

Ժուռնալիստիկայի ոլորտում «World Press Photo» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1955թ.-ին: Ամեն տարի տեղի ունեցող այս միջոցառման նպատակն է օժանդակել և աջակցել լրագրողական լուսանկարչության և փաստավավերագրության ոլորտում բարձր կարծրատիպերի ձևավորմանը: 2018թ.-ին ժյուրին դիտել է 73 հազար լուսանկար, որոնք հեղինակել էին աշխարհի 125 երկրների ամենատարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 4,5 հազար լուսանկարիչներ: Այս անգամ հաղթող լուսանկարների թվում ընդգրկվել են 22 երկիր ներկայացնող 42 լուսանկարիչ:
    Դիտվել է 108 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ