Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռացվել են կինոակադեմիայից

05.04.2018

ԱՄՆ-ի կինոակադեմիան, որն իրականացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունն, իր շարքերից հեռացրել է դերասան Բիլլ Քոսբիին և ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որոնք մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Պոլանսկին վեց անգամ ներկայացվել է կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, իսկ կինոակադեմիայից հեռացված նրա բախտակից Քոսբին այդ մրցանակին երբևէ չի ներկայացվել:

80-ամյա Բիլլ Քոսբին ավելի վաղ դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել՝ 2004թ.-ին սեռական հետապնդումներ կատարելու մեջ: Հիմա նա սպասում է իր դատավճռին: Տասնյակ կանայք նրան մեղադրել են այն բանի մեջ, որ Քոսբին իրենց տվել է ուժեղ ներգործող քնաբեր, ապա՝ բռնաբարել է: Բայց նշենք, որ այդ մեղադրանքների մեծ մասը դատաքննչական գործընթացի հեռանկար չունեն՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

Պոլանսկու նկատմամբ նույնպես պարբերաբար առաջադրվել է սեռական հետապնդումների մեղադրանք: Նա իրեն մեղավոր է ճանաչել 1977թ.-ին 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ, բայց պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ փախել է Ֆրանսիա և դրանից հետո ամերիկյան արդարադատության կողմից հայտարարված հետախուզման մեջ է գտնվում:

Ամերիկյան մի շարք կինոգործիչների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և դերասանների աշխատանքային կարիերան 2017-2018թթ ընդհատվել է սեռական աղմկահարույց դեպքերի մասին բարձրաձայնման հետևանքով: Առավել խոշոր և աղմկահարույց դեպքը կապված է պրոդյուսեր Հարի Վայնշթեյնի անվան հետ, որին սեռական հետապնդումների մեղադրանք են առաջադրել տասնյակ կինոդերասանուհինե, որոնց թվում նաև Անջելինա Ջոուլին, Էշլի Ջադը, Գվինեթ Փիլթրոուն և ուրիշները:





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 208 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170