Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում կկայանա երիտասարդ թատերական գործիչների 3-րդ միջազգային ֆորումը

05.04.2018

Մայիսի 15-21-ը Երևանում (Հայաստան) կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theatersunion.am»-ին:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից. 1. Մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ, Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարներ, որքշոփեր և այլն: 2. Երիտասարդ բեմադրիչների ներկայացումների մրցույթ, որոնցից լավագույնը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015թ.-ին Մինսկում (Բելառուս):

Ֆորումի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը, աջակիցները՝ ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը:
    Դիտվել է 280 անգամ