Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարածաշրջանը դարձել է երկրի թատերական թանգարանների կիզակետ

05.15.2018

Այսօր Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կազանում, մեկնարկել է «Թատերական թանգարանը ժամանակակից մշակութային տարածքում» 5-րդ համառուսաստանյան սեմինարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «museum.ru»-ին:

Միջոցառման շրջանակներում կկայանա նաև «Թանգարանը և թատրոնը. կենդանի պատմություն» գիտագործնական կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն Թաթարստանի տարբեր թատրոններին կից գործող թանգարանները և դրանց արխիվներում պահվող նյութերը, կկազմակերպվեն «կլոր սեղաններ», հանդիպումներ թանգարանային գործով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ և այլն:

Սեմինարի աշխատանքները կազմակերպվում են Թաթարստանի առաջատար թատրոնների և թանգարանների մասնակցությամբ: Իսկ ընդհանուր առմամբ այս մշակութային ձեռնարկի մաս են դարձել այդ հանրապետության 10-ից ավելի մշակութային հաստատություններ:

Միջոցառումը իրականացվում է դաշնային և տեղական մշակույթի նախարարութունների աջակցությամբ:

Սեմինարն իր աշխատանքները կավարտի մայիսի 18-ին:
    Դիտվել է 209 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192