Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լ. Մութաֆյան. «Ողբերգությունը չի կարելի դարձնել ցուցապաստառ և ոչնչացնել արվեստագետին»:

11.11.2013


«Փորձաքննությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ կասկածներ, որ ողբերգության մեջ մեղավորության մեծ մասը կրում է «Նիվա» մակնիշի մեքենան, քանի որ մեքենայի մեջ եղել են 6 հոգի, և այն գտնվել է ճանապարհի բանուկ հատվածում», այսօր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԹԳՄ-ի քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Նա նշել է, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ պետք չէր կիրառել նախնական կալանքի վճիռ: Ըստ նրա իրավապահ մարմինների կատարած այդ քայլը օրենքի խախտում է, քանի որ Վարդան Պետրոսյանը նոր էր դուրս եկել հիվանդանոցից և վատառողջ էր:

Մութաֆյանը նաև ասել է. որ «Պետրոսյանը հանրային խոշոր գրոծիչ է, որի նկատմամբ հարգանքն անհրաժեշտություն է: Գործը վերահսկող դատախազ Արամ Թամազյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ դեռևս առանց որևիցէ ապացույցի հաստատել է, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու են: Այս ողբերգությունը չի կարելի դարձնել ցուցապաստառ և ոչնչացնել արվեստագետին: Քաղաքական ուժերից ոչ մեկ այս ողբերգության վերաբերյալ որևիցէ բան չի ասել: Մինչդեռ՝ կարող էին: Այսօր ծաղրում են մեր Քրեկան օրենսգիրքը, քանի որ ցանկացած ազատազրկում պետք է հիմնավորված լինի քրեական օրենսգրքով: Այս վճիռր իրավաբանորեն անարդար է, և մեր նախաձեռնության նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի վերաքննիչ դատարանը կայացնի արդարացի որոշում և խափանման անգրագետ որոշումը փոխվի»:
    Դիտվել է 541 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377>>հաջորդ