Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կանի 71-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողը Հիրոքաձու Քորեեդային է

05.21.2018

Կանի 71-րդ միջազգային կինոփառատոնում ամփոփվել են երկու շաբաթ ընթացող կինոստուգատեսի արդյունքները: Դերասանուհի Քեյթ Բլանշեթի գլխավորությամբ գործող մրցութայյին հանձնաժողովը հաղթողի Ոսկե արմավենու ճյուղը շնորհել է ճապոնացի ռեժիսոր Հիրոքաձու Քորեեդայի «Խանութի գողեր» կինոնկարին, որը հասարակ բանվորի ընտանիքի մասին մի պատմություն է: Նա սովից չմեռնելու և ընտանիքը պահելու համար ստիպված է գողություն անել սուպերմարքետից:

«Ճիշտ է, որ ինձ անվանում են «ընտանեկան ռեժիսոր» և այսօրվա մրցանակը ավելի կամրապնդի այդ վարկը, սակայն ես կցանկանայի փորձել ուժերս նաև այլ ժանրերում: Սակայն ճշմարտություն է այն, որ տարիների հետ իմ ընկալումներն ընտանիքի մասին փոփովում են, և հնարավոր է, որ ավելի ուշ էլի կլինեն ֆիլմեր ընտանիքի մասին»,- ասել է Հիրոքաձու Քորեեդային:

Ժյուրիի մրցանակը շնորհվեց լիբանանցի ռեժիսոր Նադին Լաբակիին: «Քափերնաում» վերնագրված իր ֆիլմում լիբանանցի կին ռեժիսորը ներկայացրել է ժամանակակից Բեյրութում ծնողների բռնությանը ենթարկվող երեխաների կյանքը: Այստեղ խոսք է գնում նաև փախստականների և անօրինական միգրացիայի մասին:

Լավագույն կնոջ դերակատարման մրցանակը ստացավ ղազախստանցի դերասանուհի Սամալ Եսլյամովան: Նա նկարահանվել է «Այկա» ռուսական ֆիլմում, որը նույնպես անդրադառնում է անլեգալ միգրացիայի խնդիրներին:

Տղամարդկանցից լավագույն ճանաչվեց իտալացի դերասան Մարչելլո Ֆոնտեն, որը նկարահանվել է «Դոգմեն» քրեական դրամայում: Իսկ Իտալիան ներկայացնող մեկ այլ արվեստագետ, Ալիչե Ռորվախերը ճանաչվեց լավագույն սցենարի հեղինակ: Նա հեղինակել է «Երջանիկ Ղազարը» ֆիլմի գրական հենքը:

Կաննի 71-րդ փառատոնի մեծ մրցանակը շնորհվեց ամերիկացի Սփայք Լիին: նրա նկարահանած «Կլանի սև անդամը» ֆիլմը պատմում է սպիտակ ռասիստական կազմակերպության մեջ ոստիկանության կողմից ներդրված աֆրոամերիկացու մասին:

«Կանն-2018»-ը լավագույն ռեժիսոր հռչակեց լեհ կինոռեժիսոր, «Սառը պատերազմ» ֆիլմի բեմադրիչ Պավել Պավլիկովսկուն, իսկ լավագույն դեբյուտային ֆիլմ ճանաչեց բելգիացի Լուկաս Դոնթուի «Աղջիկը» կինոնկարը որը պատմում է բալետի սեռը փոխած պարուհու մասին:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 44 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388>>հաջորդ