Մահացել է Ֆիլիպ Ռոթը05.23.2018
ԱՄՆ-ում կյանքի 86-րդ տարում մահացել է հայտնի գրող Ֆիլիպ Ռոթը:
Իր ստեղծագործությունների համար բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած գրողը մի քանի անգամ ներկայացվել է նաև ստեղծագործողի համաշխարհային մեծությունը աներկբա հաստատող նոբելյան մրցանակի: Սակայն գրողը մահացավ այդպես էլ չարժանանալով այդ պարգևին, թեև շատ ավելի էր արժանի այդ պատվավոր կոչմանը, քան այդ կոչումն ստացողներից ոմանք:
Ռոթին հաճախ են ներկայացնում, որպես հրեական ծագմամբ ամերիկացի գրողի: Դա պատահականություն չէ: Դա նաև նրա ծագումնաբանությունը հաստատելու նշան չէ: Այդ հանգամանքը առաջին հերթին ընդգծում է նրա հրեականության ջատագով լինելը:
Պատահական չէ, որ նրա գրականությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը իր անդրադարձը սովորաբար սկսում է այդ բնութագրմամբ: Եվ դա իր հաստատումն ունի նրա գրեթե յուրաքանչյուր գրքում, որոնցում միշտ կարելի է որոշակի մտորումների հանդիպել հակասեմիտականության մ,ասին:
Ֆիլիպ Ռոթը անդրադառնում էր կյանքի, սիրո և մահվան թեմաներին: նրա հայտնի գործերից են «Մահացող կենդանին», «Մարդկային խարան», «Ուրվականը հեռանում է» և այլ երկերը: