Վախճանվել է Եվգենի Վախթանգովը06.20.2018
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախօրեին, հունիսի 19-ին, 75 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, նկարիչ Եվգենի Վախթանգովը:
Եվգենի Սերգեյի Վախթանգովը Մոսկվայի հանրահայտ վախթանգովյան թատրոնի հիմնադրի թոռն է և ի պատիվ իր թատերական մեծ գործիչ պապի անվանակոչվել է նրա անունով:
Սակայն, ի տարբերություն իր հանճարեղ պապի, նա մասնագիտություն էր ընտրել ոչ թե թատրոնը, այլ՝ գեղարվեստը և մանկավարժությունը, թեև պետք է նշել, որ շատ սերտ կապեր էր պահպանում իր պապի անունը կրող թատրոնի հետ և նույնիսկ ձևավորել է ներկայացումներ::
Հիմնականում աշխատել է դիմանկարի, նատյուրմոտի, բնանկարի ժանրում: Նրա աշխատանքները ցուցադրվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում:
Եվգենի Վախթանգովի շատ ստեղծագործություններ տեղ են գտել նաև բազմաթիվ երկրների սիրողական հավաքածոներում: