Բիստրոները և սրճարանները ոչ նյութական մշակութային արժեք06.25.2018
Փարիզի ավանդական բիստրոները և սրճարանները կարող են ընդգրկվել UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այդպիսի հաստատությունների տերերը համախմբվել են հատուկ ասսոցիացիայի մեջ և հույս ունեն, որ իրենց հարցումը կքնարկվի առաջիկա երկու տարիների ընթացքում:
Բիստրոները և սրճարանները, որոնք տեղադրված են Ֆրանսիայի մայրաքաղաքի մայթերի երկայնքով, շատ զբոսաշրջիկների համար վերածվել են քաղաքի խորհրդանիշի: Սակայն վերջին ժամանակաշրջանում դրանց համար մրցակից են դարձել արագ սննդի հաստատությունները և ռեստորանները: Բիստրոների և սրճարանների սեփականատերերի ասսոցիացիան իր այս նախաձեռնության մեջ ստացել է նաև բազմաթիվ ֆրանսիացի արտիստների և այլ հայտնի մարդկանց օժանդակությունը: Այժմ ստեղծվում է համապատասխան փաստաթուղթ, որը հիմնավորում է բիստրոները և սրճարանները UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու առաջարկությունը: 2018թ.-ի դեկտեմբերին, արդեն, այդ փաստաթուղթը կներկայացվի Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը:
«Մեր հաստատությունները օգնում են խորասուզվել քաղաքի մթնոլորտի մեջ, ծանոթանալ տեղացիների հետ: Եվ եթե դրանք նշված լինեն զբոսաշրջային երթուղիների քարտեզներում, իսկ պատուհաններին փակցվեն «Ներառված է UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում», դա կօժանդակի մշակութային ավանդների պահպանության գործի բարձրացմանը»,- նշել է Փարիզում ձևավորված «Բիստրոները և սրճարանները UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար» ասսոցիացիայի նախագահ Ալեն Ֆոնթեյնը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: