Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ․ Արոնոֆսկի․ «Եթե ռեժիսորը միայնակ մնա, պարզապես, կխելագարվի»

07.13.2018

Իր առաջիկա նախագիծը ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դարեն Արոնոֆսկին հավանաբար կնվիրի Հայաստանին, որը կլինի կատակերգություն և որը նա վաղուց է երազում նկարահանել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»֊ին;

Իսկ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի օրերին արվեստագետը աշխատում է բոլորի համար աննկատ զբոսնել Երևանում, այցելել կինոցուցադրության դահլիճներ։ Նրա վարպետության դասերի համար հերթեր են գոյանում; Ունկնդիրների մեջ քիչ թիվ չեն նաև կինոյի պարզ սիրահարները; Բոլորին չի բախտ վիճակվում դառնալ այս անսովոր կինոգործչի դասախոսությունների ունկնդիրը։

«Ես կարծում եմ, որ որքան խորն ենք հայացք նետում ամենամութ խորքեր, այնքան առավել շուտ մենք կտեսնենք լույսը; Ինձ հետաքրքիր է կատարսիսին հասնելու ողբերգությունը գեղարվեստական արտահայտչաձևի մեջ; Ես ինձ հաշիվ եմ տալիս այն մասին, որ համարձակվում եմ, տեղաշարժում եմ շրջանակները, նռնակ եմ նետում զանգվածային մշակույթի վրա և դիտում, թե ինչ կստացվի դրանից; Կարևոր է, որ մարդիկ տոգորվեն ձեր գաղափարներով, դուք պետք է նրանց պրովակացիայի ենթարկեք»,֊ ասում է Արոնոֆսկին;

Նա ռեժիսորին ինչ֊որ տեղ նմանեցնում է դիրիժորի։ Որպեսզի ֆիլմը ստացվի, պետք է հավաքել արժանապատիվ նվագախումբ; Եթե ռեժիսորը միայնակ մնա, ըստ նրա, պարզապես, կխելագարվի։

Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 9֊ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 15֊րդ միջազգային կինոփառատոնը։ Այս տարի կինոստուգատեսի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել է 27 ֆիլմ, որոնք ներկայացնում են աշխարհի 9 երկրներ։
    Դիտվել է 246 անգամ