Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համերգային դահլիճի բացման արարողությունը կտևի երկու օր

07.17.2018

Մոսկվայի կրեմլի հարևանությամբ, «Զարյադիե» այգում 2017թ․֊ին բացված համանանուն համերգադահլիճի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2018թ․֊ի սեպտեմբերի 8-ին և 9֊ին; Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «РИА новости»-ին։

Այս նոր մշակութային հաստատությունը կազմված է 2 ստորգետնյա և 4 վերգետնյա հարկերից, ունի մեկ Մեծ և մեկ Փոքր դահլիճ, 12 արտիստական սենյակներ։ Դահլիճները տրանսֆորմացվելու հնարավորություն ունեն, որը թույլ կտա դրանցում իրականացնել տարբեր ձևաչափերի միջոցառումներ։ Մեծ դահլիճն ունի 1600 նստատեղ, փոքրը՝ 400;

Հետաքրքիր է, որ նոր՝ «Զարյադիե», համերգադահլիճի հանդիսավոր բացման երկօրյա արարողությունը պետք է հեռարձակվի աշխարհի 100 երկրներում;

Ռուսաստանում ստեղծագործական տարածքների զարգացման դիտորդական խորհրդի նախագահ, հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևը հայտարարել է, որ «Մոսկվան կստանա այս դահլիճին համարժեք բացում»։
    Դիտվել է 256 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182