Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրենսիս Բեկոնի նկարները վաճառվել են իր իսկ համար ռեկորդային բարձր գնով

11.13.2013


Անգլիացի իմպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի եռանկարը Նյու-Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 142,405 մլն դոլարով:

«Լյուսեն Ֆրեյդի երեք ճեպանկարները» ստեղծվել են 1969թ.-ին: Այդ աշխատանքները համարվում են Ֆրենսիս Բեկոնի ողջ ժառանգության առավել վառ գլուխգործոցները: Եռանկարն առաջին անգամ է ներկայացվել աճուրդում: Նախնական գինը եղել է 85 մլն դոլար: 142,405 մլն դոլարը ժամանակակից նկարիչներից առավել թանկ գնահատվողներից մեկի՝ Բեկոնի աշխատանքների համար դարձել է ռեկորդային գին: Ավելի վաղ, 2008թ.-ին նրա կտավներից մեկը վաճառվել է 86 մլն դոլարով: Որոշ տեղեկությունների համաձայն այդ գնորդը եղել է Ռոման Աբրամովիչը:

«Մեր համար մեծ պատիվ է աճուրդի դնել 20-րդ հարյուրամյակի արվեստի անուրանալի սրբապատկերը: 20-րդ դարի կերպարային գեղանկարչության երկու վարպետների երկխոսությունը, Բեկոնի «Լյուսեն Ֆրեյդի երեք ճեպանկարները» եռանկարը իսկական գլուխգործոց է, որը տուրք է տալիս երկու նկարիչների ստեղծագործական և զգացմունքային հարազատությանը»,- հայտարարել է աճուրդի նախօրեին «Christie's» աճուրդի հետպատերազմյան և ժամանակակից բաժնի ղեկավար Ֆրենսիս Աութրեդը:

Նկարչի աշխատանքների հետազոտողները նշում են, որ անգլիացի երկու վարպետների բարեկամությունը, որը տևել է գրեթե կես դար, զգալի փոխազդեցություն է թողել ոչ միայն նրանց ստեղծագործական կյանքի, այլև բնավորության վրա: Ֆրեյդը Բեկոնի համար պարբերաբար դառնում էր մոդել:

Իր իսկ՝ Բեկոնի խոսքերով, եռանկարը իր սիրած աշխատանքի ձևն է եղել:

Դրա հետ միասին, նկարչի կամքին հակառակ, եռանկարի 3 հատվածները 15 տարի շարունակ միմյանցից բաժանված են եղել և կրկին միացել են միայն 1999թ.-ին:
    Դիտվել է 505 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ