Վենետիկի 75-րդ կինոփառատոնն աչքի է ընկնում օսկարակիրների առատությամբ08.29.2018
Այսօր, օգոստոսի 29-ին, Վենետիկի Լիդո կղզում մեկնարկել է աշխարհի կինեմատոգրաֆիայի հնագույն ստուգատեսերից մեկը՝ Վենետիկի միջազգային փառատոնը: Այն 2018թ.-ին հոբելյանական է, 75-րդը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Փառատոնը բացելու պատիվը տրվել է երիտասարդ, բայց իր մասին արդեն բարձր հայտարարծ, ռեժիսոր Դեմիեն Շազելլին և նրա «Մարդը լուսնի վրա» նոր ֆիլմին: Նշենք, որ Շազելլին 2016թ.-ին «Լա-լա Լենդ» ֆիլմի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:
Նրա նոր կինոնկարը պատմում է լուսնի վրա առաջինը ոտք դրած տիեզերագնաց Նիլ Ամստրոնգի մասին: Ֆիլմի հիմքում ընկած է Ջեյմս Ռ. Հանսի նույնանուն վեպը:
Իսկ ընդհանրապես, այս տարի Վենետիկի կինոփառատոնն աչքի է ընկնում օսկարակիրների առատությամբ:
Բացի Շազելլից այսօր Վենետիկում են նաև հունգարացի Լասլո Նեմեշը՝ «Մայրամուտ» կինոնկարով, գերմանացի Ֆլորիան Հենքել ֆոն Դոննեսմարքը՝ «Աշխատանք առանց ինքնագրի» թրիլլերով, Մարիո Մարտոնեն՝ «Capri-revoluton» ֆիլմով, Դևիդ Էլհոֆֆենը՝ «Հավատարիմ թշնամիներ» թրիլլերով և այլն:
Ավելացնեոնք, որ հոբելյանական 75-րդ կինոփառատոնում պատվավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծի» համար կպայքարեն հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված 21 ֆիլմեր:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի